Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
02.02.2016 | 13:30

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին:
Նրանք քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում առաջիկա համագործակցության հեռանկարը, նպաստում օրակարգային ընթացիկ հարցերին գործնական և արագ լուծումներ գտնելուն: Նախագահն ընդգծել է հայ-վրացական ավանդական գործընկերային հարաբերությունների, հավասարակշռված մոտեցումների կարևորությունը տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյունից: Նախարար Թինաթին Խիդաշելին նշել է, որ Վրաստանում մեծապես գնահատում են հազարամյակների պատմություն ունեցող հայ և վրացի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները, և ընդգծել, որ տարածաշրջանում նման հին պատմություն ունեցող բարեկամ ժողովուրդներին ոչինչ չի կարող բաժանել այն ճանապարհից, որը նրանք սկսել են հազարամյակներ առաջ ու միասին շարունակելու են նույնքան երկար:
Հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ՀՀ նախագահին ներկայացրել են հայ-վրացական ռազմական համագործակցության ուղղությամբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ